Հունիսի 7-ի ընտրություններում Փաշինյանն իմ լիակատար ջակցությունն ունի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը․

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմ հրաշալի բարեկամը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է իմ տեսլականը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՈՒԹՅԱՆ մասին Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով ԱՄՆ-ն և Հայաստանը միասին հիմք կդնեն TRIPP-ի համար, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև ԱՄՆ։

Այս պատճառներով Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026թ․ հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ»։ 

Leave a comment