Թրամփն ասել է, թե որ դեպքում կապասառեցվեն Իրանի ակտիվները

Բաժանորդագրվել

Թրամփը նաև հայտարարել է, որ դեռևս գոհ չէ Իրանի հետ բանակցությունների ընթացքից։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող են Իրանին վերադարձնել արգելափակված ակտիվներից օգտվելու հնարավորությունը։ Այս մասին նա ասել է երկրի կառավարության նիստի ժամանակ։

«Մենք կշարունակենք վերահսկել այդ փողերը։ Երբ նրանք (Իրանի իշխանությունները- խմբ.) իրենց ճիշտ դրսևորեն, երբ ճիշտ վարվեն, մենք թույլ կտանք նրանց ստանալ իրենց փողերը»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև հայտարարել է, որ դեռևս գոհ չէ Իրանի հետ բանակցությունների ընթացքից, ուստի Վաշինգտոնը կարող է վերադառնալ ռազմական գործողություններին։

«Նրանք շատ են ուզում գործարք կնքել։ Առայժմ նրանք դրան չեն հասել։ Մենք դրանից գոհ չենք… Կամ կլինի այդպես, կամ մենք ստիպված կլինենք պարզապես գործը հասցնել ավարտին»,-ասել է ԱՄՆ առաջնորդը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Հարձակումների զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարեցին հրադադարի մասին։

Դրան հաջորդեցին բանակցություններն Իսլամաբադում, որոնք արդյունք չտվեցին։ Ընդ որում, ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։

Leave a comment