ԱՄՆ-ն դեռևս գոհ չէ Իրանի հետ բանակցությունների առաջընթացից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռևս գոհ չէ Իրանի հետ բանակցությունների ընթացքից, ուստի Վաշինգտոնը կարող է վերադառնալ ռազմական գործողությունների։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին։«Նրանք իսկապես ցանկանում են գործարք կնքել։ Նրանք դեռևս այդ կետին չեն հասել։ Մենք դրանից գոհ չենք », – ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած նիստի ժամանակ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն հույս ունի առաջիկա ժամերին առաջընթաց տեսնել Իրանի հետ համաձայնագրի հարցում։

Leave a comment