Մոսկվայում Ադրբեջանի դեսպանն ու ՌԴ ՊՆ փոխնախարարը համագործակցության հարցեր են քննարկել

Քաղաքականություն

27.05.2026 | 22:34

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը և ՌԴ պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովը համագործակցության հարցեր են քննարկել, հայտնում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը։

«Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել էր, որ այժմ ընթանում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի Մոսկվա այցի ամսաթվի համաձայնեցման գործընթացը։  Նա նաև նշել էր, որ սեպտեմբերին Ադրբեջանում նախատեսված է միջազգային պաշտպանական ցուցահանդես (ADEX), որին հնարավոր է Ռուսաստանի պաշտպանության նախարարի մասնակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment