ՍԱՏՄ-ն հերքում է լուրը՝ իբր ՌԴ-ն որոշել է դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը

Բաժանորդագրվել

Գերատեսչությունը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայկական որոշ կայքերի կողմից տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե ՌԴ-ն որոշում է ընդունել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում: Հայտարարել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Նման որոշումները կայացվում են միայն երկրների լիազոր մարմինների կողմից և անմիջապես պաշտոնապես տեղեկացվում մյուս երկրի համապատասխան կառույցին: Տվյալ դեպքում ՌԴ լիազոր մարմնից՝ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր»), ՀՀ լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել։

Leave a comment