ՊԵԿ-ի ու Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են հարկային բարեփոխումները

Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-27-ը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ներկայացուցիչներին և հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանին։Ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ առանցքային դերը ՊԵԿ հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում։

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ՊԵԿ առաջնահերթությունները՝ բազմամյա առաքելության ծրագրի ձևավորման և Հայաստանում ԱՄՀ կարողությունների զարգացման աշխատանքների կառուցակարգման համատեքստում։

Միաժամանակ, քննարկվել և առանձնացվել են ՊԵԿ կարողությունների զարգացմանն ուղղված՝ ԱՄՀ-ի հետ հետագա համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են կրիպտոարժույթների և այլ թվային ակտիվների հարկման համակարգի ներդրումը, համապատասխանության ռիսկերի կառավարման բարելավումը, ինչպես նաև մաքսային և հարկային համակարգերի համագործակցության և գործառույթների ինտեգրմանն ուղղված տեխնիկական աջակցության հնարավորությունները։

—00—ՄԱ

Leave a comment