«Վանաձոր» ՔԿՀ եկած քաղաքացին մարմնի մեջ թմրամիջոցով փաթեթ է պահել. նա ձերբակալվել է

Բաժանորդագրվել

ՔԿՀ ծառայողները դատապարտյալին տեսակցելու եկած անձի մոտ կասկածելի վարքագիծ են նկատել։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ–ի դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացին մարմնի միջից թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ է հանել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից։

«Քաղաքացին ՔԿՀ է եկել մայիսի 26-ին՝ ժամը 13։05-ի սահմաններում, ծառայողներն էլ նկատել են, որ նա դրսևորել է կասկածելի վարքագիծ: Տեսահսկման համակարգի միջոցով հետևել և նկատել են, որ քաղաքացին փորձում է իր մարմի միջից հանել և ինչ-որ առարկա փոխանցել դատապարտյալին։ Ծառայողները, անմիջապես մտնել են սենյակ և նկատել փաթեթ, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում առկա է ևս 8 առանձնացված փաթեթ»,– ասված է հաղորդագրությունում։

Փաթեթներում եղել է թմրամիջոցների նմանվող 29,26 գրամ դեղնականաչավուն զանգված, 6,80 գրամ սպիտակ, փոշենման զանգված և 2,50 գրամ դեղնավուն, խեժանման զանգված։

Քաղաքացին ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։

Leave a comment