Հայաստանը նախատեսում է ներգրավել ՎԶՄԲ-ի և ՕՊԵԿ-ի հիմնադրամի 250 միլիոն եվրոյի վարկեր

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ 170.3 միլիոն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրմանը։

Ինչպես նշվում է գործադիրի որոշման մեջ, 170.3 միլիոն եվրո կամ 200 միլիոն դոլար կազմող բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը կստորագրվի Համաշխարհային բանկի հետ 2025 թվականի հոկտեմբերին և 2026 թվականի փետրվարին անցկացված բանակցությունների արդյունքներով։

«Բյուջետային աջակցության ստացման նախապայմանը մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումն է», – նշվում է որոշման մեջ։

Վարկը տրամադրվում է 28 տարի ժամկետով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 6-ամսյա Euribor-ին գումարվող փոփոխական սպրեդը։ Ապրիլի 14-ի դրությամբ տոկոսադրույքը կազմել է 3.717% (6-ամսյա Euribor-ը՝ 2.437%, սպրեդը՝ 1.28%)։

Իր հերթին, ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամը բարեփոխումների ծրագրի շրջանակում Հայաստանին կտրամադրի 80 միլիոն եվրո վարկ։

Leave a comment