Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնության են եկել փոխանակել 314 ռազմագերիների։ Այս մասին հայտարարեց ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
«Այսօր ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնեցին փոխանակել 314 ռազմագերիների՝ առաջին անգամ հինգ ամսվա ընթացքում»,- գրել է նա X-ում։