Վթար Աբովյանում, «Lada Priora»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը հետո տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan

Այսօր՝ մայիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն ու մինչ կժամաներ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վարորդը քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված կնոջը։

Ժամանել են նաև համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Leave a comment