ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է ծանուցում գազի, նավթի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի չեղարկման հնարավորության վերաբերյալ, եթե Երևանը միանա ԵՄ-ին, հայտնել է Մարիա Զախարովան, հաղորդում է ТАСС-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության գործընթացը շարունակվի։
—00—ԼԱ