NBA-ում ընտրել են մրցաշրջանի լավագույն մարզիչին

«Բոսթոն Սելթիքսը» գլխավորող Ջո Մազուլան ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 2025/2026 մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է NBA-ի մամուլի ծառայությունը։

Քվեարկության արդյունքում 37-ամյա ամերիկացին գերազանցել է «Դետրոյտ Պիստոնսի»  գլխավոր մարզիչ Ջեյ Բի Բիկերստաֆին ու «Սան Անտոնիո Սփյորսում» աշխատող Միտչ Ջոնսոնին։

Ջո Մազուլայի գլխավորությամբ «Սելթիքսը» 56 հաղթանակ էր տարել NBA-ի կանոնավոր առաջնությունում ու երկրորդ տեղը գրավել Արևելյան կոնֆերենցիայում։ Բոսթոնցիները դուրս էին եկել փլեյ-օֆֆ, որի առաջին փուլում 3։4 հաշվով պարտվել էին «Ֆիլադելֆիա Սիկսերսին»։

1980 թվականից հետո Մազուլան «Բոսթոն Սելթիքսիս» առաջին մարզիչն է, որն արժանանում է այդ մրցանակին։

Leave a comment