Իրավապահները  խուզարկել են ԲՀԿ-ի Վանաձորի գրասենյակը․ 10 անձ է ձերբակալվել

Հասարակություն

27.05.2026 | 15:12

Երեկ իրավապահները խուզարկել են ԲՀԿ-ի Վանաձորի գրասենյակն ընտրակաշառք տալու, ստանալու քրեական վարույթի շրջանակներում։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է տեղեկությունը։ «Ի պատասխան հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։ Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

 

Արաքս Մամուլյան

Leave a comment