Պուտինի և ՀՀ փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Օվերչուկ

https://arm.sputniknews.ru/20260527/putini-ev-hh-pvokhvarchapeti-arandzin-handipum-nakhatesvats-che-overchuk-102658185.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_5fde3e119cadce7fbb868105e9d29598.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, ռուսաստան

հայաստան, ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, ռուսաստան

Բաժանորդագրվել

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի` ԵՄ–ին անդամակցելու ծրագրերի հետ կապված իրավիճակը անորոշություն է ստեղծում ներդրողների համար։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Միևնույն ժամանակ նա չի բացառել «ոտքի վրա» հնարավոր շփումը։

ԵՄ անդամակցության ծրագրերի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան Օվերչուկը նշել է, որ Հայաստանի ծրագրերի հետ կապված իրավիճակը անորոշություն է ստեղծում ներդրողների համար։

Միևնույն ժամանակ նա հիշեցրել է պաշտոնական Երևանի հայտարարությունը, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։

«Այնտեղ շատ լավ գիտակցում են և՛ արտոնությունների ծավալը, և՛ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը», – ասել է Օվերչուկը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քարոզարշավի պատճառով չի մասնակցի մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սա բացասական արձագանք էր առաջացրել Մոսկվայում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելն օրինաչափություն է դառնում։
Ժողովուրդն է որոշելու` լինել Եվրամիության, թե ԵԱՏՄ–ի կազմում. Փաշինյան

Leave a comment