ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
ԵՄ անդամակցությունը շատ երկրների համար շարունակում է մնալ անկատար երազանք․ այս մասին հայտարարել է Պեսկովը՝ խոսելով Երևանի եվրոպական ձգտումների մասին։
«Միշտ պետք է հարց տալ՝ արդյոք այդ երազանքները իրատեսակա՞ն են։ Եվ պետք է քննարկել, թե եվրաինտեգրացիան ինչպիսի շահաբաժիններ կարող է տալ Հայաստանին։ Սակայն մենք հստակ կարող ենք արձանագրել այն օգուտները, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ անդամակցությունից», — նշել է նա։
Պեսկովը հիշեցրել է նաև Թուրքիայի օրինակը, որին արդեն երկար տարիներ խոստանում են Եվրամիության անդամակցություն։