Իրավապահները մտել են ԲՀԿ–ի Վանաձորի գրասենյակ․ կան ձերբակալվածներ

Բաժանորդագրվել

Ձերբակալվածներից 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Իրավապահները մտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակ։ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 10 ձերբակալված կա։

«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ»,– տեղեկացրին կոմիտեից։

Նրանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը։

Leave a comment