«Դատավորների միության հարգելի՛ անդամներ,
2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու կարևորագույն ընտրություններ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն մեր երկրի վաղվա օրվա, պետականության ամրապնդման, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և ազգային արժեհամակարգի պահպանման համար։ Այս ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն. այն պատասխանատվության, արժանապատվության և ապագայի ընտրություն է։
Ուստի, կոչ եմ անում բարձր քաղաքացիական գիտակցությամբ մասնակցել ընտրություններին՝ ձեր ձայնը ծառայեցնելով հզոր, անվտանգ և բարեկեցիկ հայրենիքի կառուցմանը՝ անկախ և բացառապես օրենքի գերակայությամբ, միայն ժողովրդին ծառայող դատական համակարգի ստեղծման տեսլականով:
Համոզված եմ, որ Աստծո օգնությամբ միասին կարող ենք կառուցել ուժեղ և բարգավաճ Հայաստան»:
Դատավորների միության նախագահ
Ալեքսանդր Ազարյան