Այսպիսով, ըստ նրա, աշխատակիցներից շատերը կկարողանան օգտվել համընդհանուր բժշկական ապահովագրությունից (այս տարի ապահովագրությունը գործում է ամսական առնվազն 200 հազար դրամ եկամուտ ունեցող անձանց համար–խմբ.):
Նախարարը նշեց, որ վերջին 5 տարվա ընթացքում դեպի թանգարաններ այցելություններն աճել են 40%–ով, և 2025 թվականին այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 353 հազար՝ չհաշված «Թանգարանային գիշեր» միջոցառումը։ Այդ օրը, ըստ ԿԳՄՍՆ հաշվարկի, թանգարան է անվճար այցելում մոտ 200 հազար մարդ:
Անդրեասյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացրել է թանգարանների սեփական եկամուտները. 2022 թվականին դրանք կազմել են 770 մլն դրամ, 2025 թվականին՝ 1 մլրդ 63 մլն դրամ։
Նախարարությունում կարծում են, որ թանգարանների աշխատակիցների լրացուցիչ այս մոտիվացիան կօգնի հետագայում էլ ավելի բարձրացնել այդ ցուցանիշները։