Իսրայելը հրաժարվել է Բեյրութը ռմբակոծելու ծրագրերից՝ ԱՄՆ ճնշման պատճառով․ KAN News

Իսրայելական պետական KAN News հեռուստաընկերության թղթակից Գիլի Քոհենի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը հրաժարվել է Բեյրութի արվարձանների, մասնավորապես Դահիայի շրջանում լայնածավալ ռմբակոծություններ իրականացնելու ծրագրերից՝ ԱՄՆ ճնշման հետևանքով։

Քոհենի խոսքով՝ Վաշինգտոնը դեմ է Լիբանանում ռազմական գործողությունների նոր փուլին և մտավախություն ունի, որ նման սրացումը կարող է խափանել Իրանի հետ ընթացող խաղաղ բանակցությունները։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է նաև Իրանի հնարավոր պատասխան գործողություններով՝ ուղղված Իսրայելի դեմ։

Միաժամանակ, ըստ KAN News-ի թղթակցի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կորցնում է համբերությունը» իրանական կողմի նկատմամբ։

Չնայած Բեյրութի ուղղությամբ հարվածների ծրագրերից հրաժարվելուն՝ Իսրայելի բանակը, ըստ հաղորդման, պատրաստվում է ուժեղացնել ռմբակոծությունները Լիբանանի հարավային հատվածներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment