ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել կամ դադարեցնել Հայաստանի հետ մաքսատուրքերից ազատ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, գրում է Коммерсантъ-ը։
Ըստ կայքի՝ նման ազդակ է ներառում ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը՝ ուղղված ՀՀ համապատասխան գերատեսչությանը։ Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման շարունակական քայլերը վտանգում են երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմքերը։
2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին մատակարարել գազ, վառելիք և ադամանդներ առանց արտահանման տուրքերի և ներքին սպառման հետ կապված արտոնյալ պայմաններով։ Ըստ կայքի՝ ներկայում այդ մատակարարումները համարվում են Հայաստանի տնտեսության համար կենսական, քանի որ «երկիրը գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական գազից, ինչպես նաև Ռուսաստանից է ստանում նավթամթերքի հիմնական մասը։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ եթե ներկայիս ռեժիմը հրաժարվի իր դիրքորոշումից, Երևանը դժվարություններ կունենա ռուսական ռեսուրսները արագ փոխարինելու հարցում, և այլընտրանքային մատակարարումներին անցումը կհանգեցնի վառելիքի և գազի գների բարձրացման։