https://arm.sputniknews.ru/20260527/petutjuny-vorqan-kvtshari-merdzavvor-arevelqic-hh-veradardzats-qaghaqacinerin-nvor-tvjalner-102650454.html
Պետությունը որքա՞ն կվճարի Մերձավոր Արևելքից ՀՀ վերադարձած քաղաքացիներին. նոր տվյալներ
Պետությունը որքա՞ն կվճարի Մերձավոր Արևելքից ՀՀ վերադարձած քաղաքացիներին. նոր տվյալներ
Sputnik Արմենիա
Մոտ 500 հայտ է ներկայացվել, փոխհատուցման համար կարող է պահանջվել մոտ 450 մլն դրամ։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T11:27+0400
2026-05-27T11:27+0400
2026-05-27T11:31+0400
հայաստան
մերձավոր արևելք
արտաքին գործերի նախարարություն (ագն)
տոմս
ուսանող
հնդկաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2144/08/21440804_0:0:1600:900_1920x0_80_0_0_44bc868a4c4c7b79e54e4c936f266ba2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Մերձավոր Արևելքից և Հնդկաստանից վերադարձած ՀՀ քաղաքացիները վերադարձի տոմսերի փոխհատուցման շուրջ 500 հայտ են ներկայացրել ԱԳՆ: Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծում, որը հաստատվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:Ստացվել են ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան հայտեր։ Նախնական հաշվարկով՝ փոխհատուցման համար կարող է պահանջվել շուրջ 450 մլն դրամ։Ավելի վաղ նշվել էր, որ մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կվճարվի այն քաղաքացիներին, որոնք հակամարտության պատճառով ստիպված են եղել վերադարձի տոմսերը ձեռք բերել բարձր գնով: Վճարումը կատարվում է միայն այն դեպքում, եթե ուղևորը ավիաընկերությունից փոխհատուցում չի ստացել:Տոմսերի փոխհատուցումը նախատեսված է նաև ԱՄԷ–ում, Կատարում, Քուվեյթում և Իսրայելում ուսում ստացած ուսանողների համար:Փոխհատուցում ստանալու համար կարելի է դիմել e-request.am պետական հարթակով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում` ավիատոմսը։
մերձավոր արևելք
հնդկաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2144/08/21440804_200:0:1400:900_1920x0_80_0_0_4dd489cd7cdac0883b5b9c16aff48666.jpg.webp
հայաստան, մերձավոր արևելք, արտաքին գործերի նախարարություն (ագն), տոմս, ուսանող, հնդկաստան
հայաստան, մերձավոր արևելք, արտաքին գործերի նախարարություն (ագն), տոմս, ուսանող, հնդկաստան
Մոտ 500 հայտ է ներկայացվել, փոխհատուցման համար կարող է պահանջվել մոտ 450 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Մերձավոր Արևելքից և Հնդկաստանից վերադարձած ՀՀ քաղաքացիները վերադարձի տոմսերի փոխհատուցման շուրջ 500 հայտ են ներկայացրել ԱԳՆ: Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծում, որը հաստատվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Ստացվել են ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան հայտեր։ Նախնական հաշվարկով՝ փոխհատուցման համար կարող է պահանջվել շուրջ 450 մլն դրամ։
ԱԳՆ–ից նշել են, որ դիմումների մի մասն արդեն հաստատվել է, և քաղաքացիները սպասում են վճարումներին, մյուս մասը քննարկման փուլում է։
Ավելի վաղ նշվել էր, որ մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կվճարվի այն քաղաքացիներին, որոնք հակամարտության պատճառով ստիպված են եղել վերադարձի տոմսերը ձեռք բերել բարձր գնով: Վճարումը կատարվում է միայն այն դեպքում, եթե ուղևորը ավիաընկերությունից փոխհատուցում չի ստացել:
Տոմսերի փոխհատուցումը նախատեսված է նաև ԱՄԷ–ում, Կատարում, Քուվեյթում և Իսրայելում ուսում ստացած ուսանողների համար:
Փոխհատուցում ստանալու համար կարելի է դիմել e-request.am պետական հարթակով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում` ավիատոմսը։