ԱՄԷ-ից խոշոր ներկրողը ցանկանում է հայկական գինիներ գնել վրացականների հետ «նույն փաթեթով»

https://arm.sputniknews.ru/20260527/ame-ic-khvoshvor-nerkrvoghy-cankanum-e-hajkakan-gininer-gnel-vracakanneri-het-nujn-patetvov-102618401.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102593752_0:0:1276:957_1920x0_80_0_0_a86ba941fe0bd3bd7854b3573f99406f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արաբական միացյալ էմիրություններ (ամէ), գինի, հայաստան

արաբական միացյալ էմիրություններ (ամէ), գինի, հայաստան

Բաժանորդագրվել

Հայկական գինիները Արաբական Էմիրություններում շատ փոքր ծավալներով են վաճառվում:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններում ալկոհոլի խոշոր դիստրիբյուտոր MMI (Maritime & Mercantile International) ընկերությունը դիտարկում է հայկական գինի գնելու հնարավորությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ընկերության գինու դեպարտամենտի ղեկավար Մարկ Բոուն Երևանում անցկացված Concours Mondial de Bruxelles 2026 գինու մրցույթի շրջանակում (հայկական կողմից համակազմակերպիչն է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը)։

Հետխորհրդային երկրների գինիների հանրաճանաչությունը ԱՄԷ-ում աճել է Դուբայում ռուսաստանցի ռելոկանտների ներհոսքին զուգահեռ։ Բոուի խոսքով՝ երկու տարի առաջ ինքը սկսել է վրացական գինի ներկրել խոշոր բրենդներից մեկից։ Այդ գինիները ռեստորաններում և բարերում գնում են ոչ այնքան զբոսաշրջիկները, որքան նշված երկրներից եկած ռելոկանտները։

«Հաշվի առնելով, որ նրանք լավ գիտեն վրացական գինին, կարծում եմ՝ պահանջարկ կլինի նաև հայկականի նկատմամբ։ Ձեր արտադրողներից մեկը դիմել էր դեռևս մինչև մրցույթը, մեզ նմուշներ էր ուղարկել, ուստի, իր ակտիվության շնորհիվ, նա հավակնորդների ցուցակի առաջին հորիզոնականում է։ Զրուցել ենք նաև այլ արտադրողների հետ, որոնք նույնպես լավ որակի գինի են առաջարկում»,-հավելել է մեր զրուցակիցը։

Հնարավոր է՝ դժվարություններ առաջանան լոգիստիկայի հարցում, ուստի հիմա, ինչպես նշեց փորձագետը, ինքը քննարկում է հայկական և վրացական գինիների համատեղ խմբաքանակներ ձևավորելու հնարավորությունը՝ դրանք միասին Էմիրություններ հասցնելու համար։

ԱՄԷ-ի շուկայում, իր ողջ գրավչությամբ հանդերձ, շատ սուր մրցակցություն է և բարձր հարկեր։ Էմիրություններում ալկոհոլի ներկրման մաքսատուրքը 50 տոկոս է, իսկ Դուբայի էմիրությունում բացի այդ սահմանված է ալկոհոլի 30 տոկոս հարկ։ Այս ամենին գումարվում է նաև 5 տոկոս ԱԱՀ-ն։ Ուստի 85% հավելագնի պարագայում, նշում է Բոուն, անհրաժեշտ է առաջարկել այնպիսի գին, որը քիչ թե շատ համեմատելի կլինի այն գների հետ, որոնք հաճախորդները տեսել են իրենց երկրների խանութներում։

Սրանից հետևում է, որ արտադրողները պետք է ներդրումներ անեն սպառողներին գրավելու համար՝ ակցիաներ իրականացնեն և գովազդային վահանակներ տեղադրեն խանութներում, ինչպես նաև շահավետ տեղեր վարձակալեն առցանց հարթակներում։

Իհարկե, Մերձավոր Արևելքի հակամարտությունն ազդել է Ծոցի երկրների ալկոհոլի շուկայի վրա, բայց հիմնականում զբոսաշրջային սեգմենտում։ Մինչ հակամարտությունը Դուբայ տարեկան գալիս էր մոտ 60 միլիոն զբոսաշրջիկ, հիմա նրանց հոսքը զգալիորեն նվազել է, ինչի պատճառով ռեստորաններում և հյուրանոցներում վաճառքները (հատկապես թանկարժեք) նվազել են: Սակայն, Բոուի խոսքով, մանրածախ և էլեկտրոնային առևտուրը, որոնք նախատեսված են տեղի բնակիչների, այդ թվում՝ ռելոկանտների համար, ավելի լավ վիճակում են։

Նշենք, որ Հայաստանը ԱՄԷ գինի արտահանում է շատ փոքր քանակությամբ։ 2023 թվականին արտահանման ծավալը գումարային առումով կազմել է 14 հազար դոլար, 2024-ին՝ 60 հազար դոլար (2025 թվականի արդյունքները դեռևս ամփոփված չեն)։

Leave a comment