Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․
«1. Խաչատուր Սուքիասյան
2. Ալեն Սիմոնյան
3. Դանիել Իոաննիսյան
Ահա այն «հրաշալի եռյակը» որը հետևողականորեն փորձում է ինձ վարկաբեկել ու դատական հայցեր է ներկայացնում իմ դեմ։ Բա չէ, մանր-մունր գործերով հո ինձ չե՞ն զբաղեցնի։
ՔՊ-ն մի կողմից խուսափում է ցանկացած փաստական ու առողջ բանավեճից՝ լավ հասկանալով, որ ուղիղ եթերում բարոյապես ու քաղաքականապես կոչնչացնեմ ՔՊ յուրաքանչյուր ներկայացուցչի։
Մյուս կողմից նիկոլ Փաշինյանը իմ դեմ հանել է իր ծանր հրետանին’ փորձելով դատարաններով ու ֆինանսական ճնշումներով լռեցնել, վախեցնել։
Միամիտ ու պարզունակ մարդիկ։
Իրականում ինձ համար ավելի օգտակար ու հաճելի է շարքից հանել ծանր հետանին, քան զինվորիկներին։ Այնպես որ, ՔՊ -ն լավ է արել, որ իր ծանր հրետանուն է ուղղել մարտադաշտ»։