5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կամչատկայում

Կամչատկայում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքում։ Սեյսմիկ ակտիվության էպիկենտրոնը գտնվել է վարչական կենտրոնից մոտ 85 կիլոմետր հեռավորության վրա։

Ավելի վաղ՝ մայիսի կեսերին, հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել Հյուսիսային Կուրիլյան կղզիների ափերի մոտ։ Այդ ցնցումների մագնիտուդը հասել էր 5,7-ի։ Նույն օրերին ևս մեկ՝ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Կամչատկայի ափերի մոտ։ Երկու դեպքերում էլ ցունամիի վտանգ չէր հայտարարվել։

Leave a comment