Ադրբեջանի ԱԳ նախարարը հուլիսին կարող է այցելել Ռուսաստան

Քաղաքականություն

26.05.2026 | 22:27

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այս տարվա հուլիսին կարող է այցելել Ռուսաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Այժմ ընթանում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի Մոսկվա այցի ամսաթվի համաձայնեցման գործընթացը։ Երկու նախարարներն էլ՝ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը, չափազանց խիտ ժամանակացույց ունեն, ուստի այցը, ամենայն հավանականությամբ, կկայանա հուլիսին։ Ճշգրիտ ամսաթիվը ներկայում որոշվում է»,- նշել է դիվանագետը։

Եվդոկիմովն ընդգծել է, որ սեպտեմբերին Ադրբեջանում նախատեսված է միջազգային պաշտպանական ցուցահանդես (ADEX), որին հնարավոր է Ռուսաստանի պաշտպանության նախարարի մասնակցությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի 6-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսը Բաքվում կանցկացվի 2026 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը։

Հավելենք նաև, որ Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում ճգնաժամ էր առաջացրել ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարը, որի շուրջ կողմերն արդեն համաձայնության են հասնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment