Շաբաթների ընթացքում կստորագրվի TRIPP–ի համաձայնագիրը. Միրզոյան

https://arm.sputniknews.ru/20260526/shabatneri-yntacqum-kstvoragrvi-trippi-hamadzajnagiry-mirzvojan-102629025.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102337848_378:0:2130:1314_1920x0_80_0_0_18ed450f5180c16bbf1b96ec7f594bda.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատ միրզոյան

արարատ միրզոյան

Բաժանորդագրվել

ՀՀ արտգործնախարարի խոսքով` համաձայնագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է` քաղաքական ընկալումները կան, սակայն տեխնիկական ընթացակարգեր կան, որոնք երկու երկրներում էլ պետք է անցնեն։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղությանև բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը, որն այսօր նախաստորագրվեց, շաբաթների ընթացքում կստորագրվի։ Այս մասին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ամփոփելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումը։

««Թրամփի ուղու» վերաբերյալ վերջին փաստաթղթից ընդամենը չորս ամիս անց ունեցանք արդեն միջպետական համաձայնագրի նախաստորագրում, որն իր կարգավիճակով շատ ավելի բարձր ու սոլիդ է, քան հուշագիրը։ Ավելին` այդ նախաստորագրումը, ես համոզված եմ, շատ արագ կվերածվի ստորագրման»,– հայտարարեց նախարարը։

Նա նշեց, թե որն է պատճառը, որ այսօր այն ոչ թե ստորագրվեց, այլ նախաստորագրվեց։ Ըստ Միրզոյանի` տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է` քաղաքական ընկալումները կան, սակայն տեխնիկական ընթացակարգեր կան, որոնք երկու երկրներում էլ պետք է անցնեն։

«Ես նույնիսկ չեմ վարանի ու ժամկետներ կնշեմ, որ այդ ընթացակարգերը շաբաթների ընթացքում կլինեն ու կունենանք արդեն իսկ ստորագրում»,– ասաց նա։

Նախարարն ավելացրեց, որ փաստաթղթերի աստիճանակագի մեջ կան թեև նվազ կարևոր, սակայն անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք դեռ կարիք ունեն ստորագրման, օրինակ` TRIPP ընկերության կանոնադրությունը։

Միրզոյանի խոսքով` որքան էլ լարված կամ աշխույժ լինեն արտաքին կամ ներքին քաղաքական իրավիճակները, ՀՀ կառավարությունը շատ կենտրոնացած և կարևորություն հաղորդելով աշխատում է TRIPP–ի կենսագործունեության վրա։

Նա տեղեկացրեց, որ կան երկրներ, ընկերություններ, որոնք հետաքրքրված են TRIPP–ով։

«Կան տարբեր կողմեր, որոնք հետաքրքրվածություն են ցուցաբերել այս կամ այն բաղադրիչի այս կամ այն կտորի մասով` ապրանքների մատակարարում, ռելսերի մատակարարում, շինարարություն, համկարգչային ծրագրավորում։ Մենք նախնական քննարկումներ ու մտքերի փոխանակումներ ունեցել ենք մի շարք գործընկերների հետ, սակայն չէի ուզենա որևէ ամփոփում անել կամ անուններ հնչեցնել»,– ընդգծեց նա։

Leave a comment