https://arm.sputniknews.ru/20260526/iravakhakhtumneri-depqum-relvokanti-unecvatsqi-vra-kalanq-kdrvi-petduman-orenq-e-yndunel-102619019.html
Իրավախախտումների դեպքում ռելոկանտի ունեցվածքի վրա կալանք կդրվի. Պետդուման օրենք է ընդունել
Իրավախախտումների դեպքում ռելոկանտի ունեցվածքի վրա կալանք կդրվի. Պետդուման օրենք է ընդունել
Sputnik Արմենիա
Ենթադրվում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից: 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T15:50+0400
2026-05-26T15:50+0400
2026-05-26T15:51+0400
ռուսաստան
ռելոկանտ
պետդումա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28594785_0:162:3067:1887_1920x0_80_0_0_8a577ee1f8b8bed3505affa9417e31a4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել ՌԴ շահերի դեմ վարչական իրավախախտում կատարած ռելոկանտների ունեցվածքի վրա կալանք դնելու մասին։Խոսքը այնպիսի իրավախախտումների մասին է, ինչպիսիք են ատելության կամ թշնամանքի հրահրումը, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հրապարակային կոչերը և ՌԴ զինված ուժերին վարկաբեկելը։Գործ կհարուցվի և գույքի վրա կալանք կդրվի նաև սահմանափակ հասանելիությամբ տեղեկությունները ապօրինի ստանալու, ծայրահեղական նյութեր տարածելու, զանգվածային տեղեկատվության ազատությունը չարաշահելու, օտարերկրյա գործակալի գործունեության կարգը խախտելու համար։Այդ հոդվածներով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են երկրի սահմաններից դուրս, քննվում են նման գործեր հարուցած մարմինների գտնվելու վայրում:Գույքի կալանքը կարող է վերացվել նաև դատարանի կողմից՝ դատախազի, կարգադրիչ-կատարողի միջնորդությամբ կամ այն անձի դիմումի համաձայն, որի գույքի վրա կալանք է դրվել, կամ նրա պաշտպանի դիմումի հիման վրա: Միջնորդությունը պետք է քննարկվի հնգօրյա ժամկետում:Պուտինը նոր օրենք է ստորագրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28594785_167:0:2898:2048_1920x0_80_0_0_4da0d61f435edb4f99e790859f61b164.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ռելոկանտ, պետդումա
ռուսաստան, ռելոկանտ, պետդումա
15:50 26.05.2026 (Թարմացված է: 15:51 26.05.2026)
Բաժանորդագրվել
Ենթադրվում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել ՌԴ շահերի դեմ վարչական իրավախախտում կատարած ռելոկանտների ունեցվածքի վրա կալանք դնելու մասին։
Խոսքը այնպիսի իրավախախտումների մասին է, ինչպիսիք են ատելության կամ թշնամանքի հրահրումը, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հրապարակային կոչերը և ՌԴ զինված ուժերին վարկաբեկելը։
Գործ կհարուցվի և գույքի վրա կալանք կդրվի նաև սահմանափակ հասանելիությամբ տեղեկությունները ապօրինի ստանալու, ծայրահեղական նյութեր տարածելու, զանգվածային տեղեկատվության ազատությունը չարաշահելու, օտարերկրյա գործակալի գործունեության կարգը խախտելու համար։
Այդ հոդվածներով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են երկրի սահմաններից դուրս, քննվում են նման գործեր հարուցած մարմինների գտնվելու վայրում:
Գույքի կալանքը կարող է վերացվել նաև դատարանի կողմից՝ դատախազի, կարգադրիչ-կատարողի միջնորդությամբ կամ այն անձի դիմումի համաձայն, որի գույքի վրա կալանք է դրվել, կամ նրա պաշտպանի դիմումի հիման վրա: Միջնորդությունը պետք է քննարկվի հնգօրյա ժամկետում: