https://arm.sputniknews.ru/20260526/niccajum-krakel-en-fazin-spanvoghneric-meki-vra-zlm-102627453.html
Նիցցայում կրակել են «Ֆազին» սպանողներից մեկի վրա․ ԶԼՄ
Նիցցայում կրակել են «Ֆազին» սպանողներից մեկի վրա․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կրակել են քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» սպանության կազմակերպիչներից Սուրեն Գրիգորյանի… 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T17:44+0400
2026-05-26T17:44+0400
2026-05-26T17:44+0400
հայաստան
ֆրանսիա
նիցցա
սերգեյ գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101442388_0:206:1100:825_1920x0_80_0_0_c09d661d5e21d12dd030bff0fcdbd8ae.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կրակել են քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» սպանության կազմակերպիչներից Սուրեն Գրիգորյանի վրա։ Տեղեկությունը հայտնում է Armlur.am-ը։«Այս պահին նրա վիճակը ծանր է»,– գրում է լրատվամիջոցը։Հիշեցնենք` 43-ամյա Սերգեյ Գրիգորյանին սպանեցին 2024 թվականի հունիսի 11-ին։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ սպանության համար ձերբակալվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը, որն ազատ արձակվեց 2025 թվականի փետրվարին։2025 թվականի դեկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր ռուսական համարանիշերով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, որի դռան վրա եղել էր կրակոցի 9 հետք, իսկ դեպքի վայրում՝ 12 կրակված պարկուճ։Փամփուշտներից 3-ը դիպել էին Ռուստամ Ստեփանյանի հորը։ Հունվարի 2-ին «Չաղ Ռուստամի» հայրը մահացավ։ 2026 թվականի հունվարի 22-ին ՆԳՆ–ն հաստատեց «Ֆազի» սպանության մեջ կասկածվողներից մեկին Ռուսաստանում ձերբակալելու լուրը։
ֆրանսիա
նիցցա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101442388_0:0:1100:825_1920x0_80_0_0_0da8687a03248880263b357b0ba59f56.jpg.webp
հայաստան, ֆրանսիա, նիցցա, սերգեյ գրիգորյան
հայաստան, ֆրանսիա, նիցցա, սերգեյ գրիգորյան
«Այս պահին նրա վիճակը ծանր է»,– գրում է լրատվամիջոցը։