https://arm.sputniknews.ru/20260526/davatshann-amenabardzrn-e-gvorum-brneq-davatshanin-andranik-tevanjany-qkhic-namak-e-hghel-102627158.html
Դավաճանն ամենաբարձրն է գոռում` բռնե՛ք դավաճանին. Անդրանիկ Թևանյանը ՔԿՀ–ից նամակ է հղել
Դավաճանն ամենաբարձրն է գոռում` բռնե՛ք դավաճանին. Անդրանիկ Թևանյանը ՔԿՀ–ից նամակ է հղել
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը հավաքական ընդդիմությանը հորդորել է իշխանափոխության և հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T17:22+0400
2026-05-26T17:22+0400
2026-05-26T17:22+0400
հայաստան
անդրանիկ թևանյան
նամակ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0e/87786172_0:0:1600:901_1920x0_80_0_0_0053418d58c19ea7ba3a562a2d7c74c8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը նամակ է հղել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից` ընդգծելով, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով։ Նամակը հրապարակվել է ««Մայր Հայաստան» ժողովրդական շարժում» ֆեյսբուքյան էջում։Նա ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին։ Քաղաքական գործիչը կոչ է արել հավաքական ընդդիմությանը գլխավոր՝ իշխանափոխության և հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական։«Մայր Հայաստանը» նամակը հրապարակելիս շեշտել է նաև, որ օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:Մայիսի 23-ին Թևանյանը 2 ամսով կալանավորվեց։ Նա վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք ունի և կկարողանա ընտրական գործընթացին մասնակցել ներկայացուցիչների միջոցով։Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0e/87786172_11:0:1434:1067_1920x0_80_0_0_91ff4937d0dd551dae9e8c348dd181e2.jpg.webp
հայաստան, անդրանիկ թևանյան, նամակ, նիկոլ փաշինյան
հայաստան, անդրանիկ թևանյան, նամակ, նիկոլ փաշինյան
Քաղաքական գործիչը հավաքական ընդդիմությանը հորդորել է իշխանափոխության և հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական։
«Հարուցված քրեական գործով նախատեսվում է ցմահ ազատազրկում։ Պատերազմ և պարտություն բերած, հազարավոր զոհերի և վիրավորների պատճառ դարձած, Արցախի և Հայաստանի տարածքները հանձնած թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Փաստորեն դավաճանն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք դավաճանին։ Նիկոլի համար «պետական դավաճան» են նրանք, ովքեր դեմ են իր իշխանությանը։ Ինքը կցանկանար, որ բոլոր արցախցիները զոհված լինեին։ Այսինքն` Փաշինյանը կուզենար, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը զոհվեր կամ ցմահ ազատազրկվեր»,– գրել է Թևանյանը։
Նա ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին։ Քաղաքական գործիչը կոչ է արել հավաքական ընդդիմությանը գլխավոր՝ իշխանափոխության և հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական։
«Մայր Հայաստանը» նամակը հրապարակելիս շեշտել է նաև, որ օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։
Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։