Կյանքից հեռացել է անվանի ֆուտբոլիստ Ռոբերտ Դալլաքյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի նվիրյալ, անվանի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Դալլաքյանը։
Նա իր անգնահատելի ավանդն է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման գործում։ Երկար տարիներ նվիրումով աշխատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ զբաղեցնելով մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետի պաշտոնը, ինչպես նաև եղել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ։
Նրա հիշատակը վառ կմնա գործընկերների, մարզասերների և նրան ճանաչողների սրտերում։
ՀՖՖ ամբողջ անձնակազմը խորին ցավակցությունն ու զորակցություն են հայտնում Ռոբերտ Դալլաքյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,- նշված է ՀՖՖ-ի ցավակցական ուղերձում։
Ռոբերտ Դալլաքյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 28-ին՝ ժամը 17:00–20:00-ին, «Էրեբունի» սգո սրահում (Հասցեն՝ Խաղաղ Դոնի փողոց, 2/4)։ Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 29-ին՝ ժամը 14:00-ին։