Կարապետյանը՝ «Գազպրոմբանկի» միջոցներով վիլլա գնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.05.2026 | 16:43

The insider պարբերականը նախօրեին հերթական հետաքննությունն է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել  Կարապետյանի վերաբերյալ։ Ըստ հրապարակման՝ Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան. այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով։ 

«2016 թվականին միլիարդատեր Սամվել Կարապետյանը «Գազպրոմ»-ի կառույցներից ստացել է չապահովված վարկեր՝ իր ֆրանսիական վիլլայի պարտքերը մարելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերուհին և նրա երկու երեխաների մայրը՝ Ալինա Կաբաևան, ժամանակ է անցկացրել այս առանձնատանը։ Վիլլան ծառայել է որպես վարկերի գրավ, չնայած սեփականության պարտքերը գերազանցում էին դրա արժեքը։ Այսպիսով, առանձնատունը «նվիրել» են Կարապետյանին հարկատուների և գազ արտադրողների հաշվին, մինչդեռ «Գազպրոմ»-ը, ըստ էության, նրան նշանակել է որպես սեփականության անվանական սեփականատեր»․- գրել է պարբերականը։

Այսօր իր գործով դատական նիստից առաջ Factor TV-ի լրագրողը փորձեց պարզաբանում ստանալ Սամվել Կարապետյանից, ինչին ի պատասխան Կարապետյանը նշեց, թե դա ոչ թե ռուսական The insider-ն է գրել, այլ Նիկոլ  Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն հարցին, որ Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին 100 հզր ԱՄՆ դոլար գումար է նվիրել, Սամվել Կարապետյանն ասաց, թե Նարեկ Կարապետյանը 36 տարեկան է և տեղյակ չէ, թե Նարեկ Կարապետյանն ինչ է անում, բայց այն ամենը, ինչ նա անում է, իր համար ընդունելի է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արաքս Մամուլյան

Leave a comment