Միրզոյանն ու Ռուբիոն նախաստորագրել են TRIPP-ի համաձայնագիրը

Երեւան: Մեդիամաքս: Երեւանում այսօր նախաստորագրվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կայացած հանդիպմանը համաձայնագիրը նախաստորագրել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նախաստորագրվել է նաեւ ՀՀ եւ ԱՄՆ միջեւ կարեւորագույն հանքանյութերի, հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման համաձայնագիրը։

Leave a comment