ԱՄՆ-ի կողմից հրադադարի բազմակի խախտումները ցույց են տալիս Վաշինգտոնի անվստահելիությունը որպես բանակցային գործընթացի մասնակից, և Թեհրանը չի հանդուրժի որևէ ագրեսիա, ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«ԱՄՆ ահաբեկչական բանակը, շարունակելով իր անօրինական և ագրեսիվ գործողությունները հրադադարի հայտարարումից հետո, մասնավորապես՝ իրանական առևտրային նավերի վրա բազմակի ծովային հարձակումները, վերջին 48 ժամվա ընթացքում խախտել է հրադադարը Հորմոզգան նահանգի տարածքում։ Այս ագրեսիվ գործողությունների իրականացումը Պակիստանի միջնորդությամբ ընթացող դիվանագիտական գործընթացի հետ միաժամանակ ևս մեկ անգամ ցույց է տալիս ԱՄՆ իշխող վերնախավի անազնվությունը և անվստահելիությունը Իրանի ժողովրդի նկատմամբ», – նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է այս գործողություններն ու Միացյալ Նահանգներին պատասխանատու է համարում բոլոր հետևանքների համար։ «Անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ ագրեսիա անպատասխան չի թողնի և չի ցուցաբերի որևէ տատանում Իրանին և իրանցիներին պաշտպանելու հարցում», – հավելել է դիվանագիտական գերատեսչությունը։