Ոստիկանի կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Քրեական վարույթ է նախաձեռնվել քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Նշենք, որ Քննչական կոմիտեն արդեն 3-րդ օրն է` չի հաստատում` վարույթ կա, թե` ոչ։ Factor.am-ի հետևողական հարցադրումներից հետո միայն ՄԻՊ Անահիտ Մանասյանը կառավարության նիստից հետո պարտավորություն ստանձնեց ճշտել` վարույթ կա, թե` ոչ։

Հիշեցնենք` երեք օր առաջ համացանցում կադրեր են տարածվել, որտեղ Քրեական ոստիկանության Երևանի վարչության ծառայող Հայկ Հակոբյանը հայհոյանքներ հնչեցնելով հարվածներ է հասցնում քաղաքացուն։ Թե ինչ հոդվածով է վարույթը նախաձեռնվել` այս պահին մեզ հայտնի չէ։

Քաղհասարակության ներկայացուցիչները նշում են` առավել քան կարևոր է, որ քրեական վարույթը նախաձեռնվի հենց խոշտանգման, այլ ոչ թե լիազորությունների չարաշահման հոդվածով։

Նարեկ Կիրակոսյան

 

Leave a comment