ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայիս 28-ի ռազմական շքերթի մասին.

  • կկայանա՞ր այն, եթե չլիներ ընտրություններին ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը.
  • քաղաքացու նոր զինատեսակներով «աչք շոյելուց» բացի, ո՞վ պետք է տա մասնագիտական գնահատականը.
  • Նիկոլի սելֆիի փայտիկ դառած ՍՈՒ 30-ների օրինակով, ո՞նց հավատալ սրանց գնումների որակին, լիարժեքությանն ու արդյունավետությանը.
    ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ, փուչիկ ու թմբուկ, դժբախտաբար…
    դեռ չեմ անդրադարձել այս իշխանության «հպարտություն» 2019-ին ՕՍԱ-ԱԿԱ համակարգերի ձեռքբերման խայտառակությանը, որի առիթով իրենց իսկ ստեղծած քննիչ հանձնաժողովը ժամանակին գրություն է ուղարկել դատախազություն…
    Փառք Հայոց Բանակին՝ ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավորին։
    Հավերժ հիշատակ մեր նահատակներին…»։

Leave a comment