https://arm.sputniknews.ru/20260526/hapk-y-petq-e-katarelagvortsi-havaqakan-uzheri-baghadrichneri-karavarman-hamakargy-putin-102613126.html
ՀԱՊԿ-ը պետք է կատարելագործի հավաքական ուժերի բաղադրիչների կառավարման համակարգը. Պուտին
ՀԱՊԿ-ը պետք է կատարելագործի հավաքական ուժերի բաղադրիչների կառավարման համակարգը. Պուտին
Sputnik Արմենիա
Մոսկվայում տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, իսկ ՌԴ Իրկուտսկի մարզում` ԱՊՀ երկրների անվտանգության… 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T13:57+0400
2026-05-26T13:57+0400
2026-05-26T13:58+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/09/68424716_0:104:1600:1005_1920x0_80_0_0_7d2551152e3e6f3a7c965e6f8fecf698.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շարունակի կատարելագործել ՀԱՊԿ հավաքական ուժերի բաղադրիչների ճգնաժամային արձագանքման և կառավարման համակարգը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Ռուսաստանի ղեկավարի ուղերձը ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին ընթերցեց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ՌԴ նախագահի տեսանկյունից, հաշվի առնելով կանխատեսվող մարտահրավերներն ու ռիսկերը, անհրաժեշտ է ժամանակին մշակել և արդիականացնել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի և դրա մյուս կանոնադրական մարմինների որոշումները։ Սա, նախևառաջ, վերաբերում է ռազմական, տեղեկատվական և կենսաբանական անվտանգության, հակաահաբեկչության, ծայրահեղականությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և անօրինական միգրացիային հակազդելու ոլորտում ընդունվող որոշումներին։Զուգահեռաբար, Ռուսաստանի առաջնորդը դիմել է ՌԴ Իրկուտսկի մարզում անցկացվող ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստի մասնակիցներին։ «Սարմատի» փորձարկումները և վերջին զորավարժությունները կմեղմեն Արևմուտքի ոգևորությունը. ՇոյգուՊուտինը կարևոր է համարում առավելագույնս օգտագործել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հնարավորությունները՝ ներքին և արտաքին պոտենցիալ սպառնալիքներից Համագործակցությունը հուսալիորեն պաշտպանելու համար։ՌԴ նախագահի ողջույնի խոսքը նիստի մասնակիցների համար ընթերցեց Սիբիրի դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Անատոլի Սերիշևը։Այսօր ռազմաքաղաքական իրավիճակն աշխարհում խիստ բարդացել է, անկայունության նոր օջախներ են հայտնվել, այդ թվում՝ ԱՊՀ սահմանների մոտ, նշել է Պուտինը։ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ 2024 թվականին Հայաստանը սառեցրեց իր մասնակցությունը կազմակերպությունում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/09/68424716_56:0:1479:1067_1920x0_80_0_0_dcb5279d8c9d8a41352cec75a23a80b5.jpg.webp
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անկախ պետությունների համագործակցություն (ապհ), վլադիմիր պուտին
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անկախ պետությունների համագործակցություն (ապհ), վլադիմիր պուտին
Մոսկվայում տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, իսկ ՌԴ Իրկուտսկի մարզում` ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շարունակի կատարելագործել ՀԱՊԿ հավաքական ուժերի բաղադրիչների ճգնաժամային արձագանքման և կառավարման համակարգը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարի ուղերձը ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին ընթերցեց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Իհարկե, կարևոր է շարունակել աշխատանքը ՀԱՊԿ հավաքական ուժերի բաղադրիչների ճգնաժամային արձագանքման և կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ, խորացնել արդյունաբերական համագործակցությունը, զարգացնել գիտատեխնիկական համագործակցությունը», – նշել է Պուտինը։
ՌԴ նախագահի տեսանկյունից, հաշվի առնելով կանխատեսվող մարտահրավերներն ու ռիսկերը, անհրաժեշտ է ժամանակին մշակել և արդիականացնել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի և դրա մյուս կանոնադրական մարմինների որոշումները։ Սա, նախևառաջ, վերաբերում է ռազմական, տեղեկատվական և կենսաբանական անվտանգության, հակաահաբեկչության, ծայրահեղականությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և անօրինական միգրացիային հակազդելու ոլորտում ընդունվող որոշումներին։
Զուգահեռաբար, Ռուսաստանի առաջնորդը դիմել է ՌԴ Իրկուտսկի մարզում անցկացվող ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստի մասնակիցներին։
Պուտինը կարևոր է համարում առավելագույնս օգտագործել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հնարավորությունները՝ ներքին և արտաքին պոտենցիալ սպառնալիքներից Համագործակցությունը հուսալիորեն պաշտպանելու համար։
ՌԴ նախագահի ողջույնի խոսքը նիստի մասնակիցների համար ընթերցեց Սիբիրի դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Անատոլի Սերիշևը։
Այսօր ռազմաքաղաքական իրավիճակն աշխարհում խիստ բարդացել է, անկայունության նոր օջախներ են հայտնվել, այդ թվում՝ ԱՊՀ սահմանների մոտ, նշել է Պուտինը։
«Այս առումով կարևոր է առավելագույնս օգտագործել ձեր կառույցների վերլուծական, կադրային, օպերատիվ և տեխնիկական հնարավորությունները՝ ամբողջ Համագործակցությունը հնարավոր ներքին և արտաքին սպառնալիքներից հուսալիորեն պաշտպանելու, տեղեկատվություն պարբերաբար փոխանակելու և ընդհանուր խնդիրների լուծման միասնական մոտեցումներ մշակելու համար», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ 2024 թվականին Հայաստանը սառեցրեց իր մասնակցությունը կազմակերպությունում։