ԱՄՆ-ը TRIPP-ում Ադրբեջանին որպես մասնակցի չի՞ դիտարկում. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«1.ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան է ժամանում Հնդկաստան այցից անմիջապես հետո։ Հայաստան-Հնդկաստան վերջին մի քանի տարիներին առարկայական դարձած համագործակցությունը, այդ թվում՝ անվտանգային բնագավառում, այստեղ դեր ունի՞։
2.Ռուբիոն Ադրբեջան չի այցելելու։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը TRIPP նախագծում Ադրբեջանին որպես սուբյեկտային մասնակցի վերջնականապես չի՞ դիտարկում։
3. Հայաստան ուղեւորվելուց առաջ ոչ թե Ռուբիոն է կապվել ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ, ինչպես հայ որոշ փորձագետներ են ներկայացնում, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե իբր ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանի «ազդեցության գոտի մտնելու թույլտվություն է խնդրել», այլ Լավրովն է Պուտինի հանձնարարությամբ նրան զանգահարել և տեղեկացրել, որ Ռուսաստանը սկսում է Կիևի համակարգված հրթիռակոծումը։
Եվ պետք է փորձել հասկանալ, Լավրովը Ռուբիոյին «զգուշացրե՞լ է, որ TRIPP-ը կարող է «Օրեշնիկ» հրթիռի օրինական թիրախ դառնալ»։
Թե չէ «երեք հարյուր հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու» խոսույթը նույնքան անիմաստ է, որքան «երեք հարյուր հազար աշխատատեղեր ստեղծելու» խոստումը։
Ի դեպ, որևէ մեկը ուշադրություն դարձրե՞լ է, որ «վերաբնակվող ադրբեջանցիների» և «ստեղծվող աշխատատեղերի» թվաքանակը նույնն է»։

Leave a comment