Ռուբիոն Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրի փոխըմբռնման հուշագիր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևան կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փոխըմբռնման հուշագիր կստորագրի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։
Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարի՝ երկուշաբթի օրը հրապարակված ժամանակացույցից։
Փաստաթղթի համաձայն՝ Ռուբիոն Միրզոյանի հետ կհանդիպի Երևանի ժամանակով ժամը 15:30-ին, իսկ ժամը 16:00-ին նրանք կստորագրեն հուշագիրը, որի բովանդակությունը չի հրապարակվում։