Հայ շախմատիստները մեկնարկել են կանանց Եվրոպայի առաջնությունում

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 16 ներկայացուցիչ։

Առաջին տուրում հաղթել են Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը, Նվարդ Հայրապետյանը։

Էլինա Դանիելյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։

Պարտություն են կրել Անահիտ Մկրտչյանը, Անահիտ Մուրադյանը, Անի Նահապետյանը, Կիտի Նադանյանը, Մանե Ղարիբյանը, Լիլիա Դանիելյանը, Թամարա Մանուկյանը և Լիդա Սինգը։

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 11 խաղափուլով:

Leave a comment