Մերձավոր Արևելքի նեղուցները կբացվեն այսպես, թե այնպես, իրանական թիրախների վրա ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նեղուցները պետք է բացվեն, դրանք կբացվեն այսպես, թե այնպես, դրանք պետք է բացվեն», – լրագրողներին ասել է Ռուբիոն։
Պետքարտուղարը նշել է, որ Իրանի հետ համաձայնագրի ձևակերպման վերջնական մշակումը կարող է տևել մի քանի օր։
Կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Թիմ Հոքինսը երեքշաբթի օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել էր, որ ԱՄՆ ուժերը հարձակվել են Իրանի հարավում հրթիռային կայանքների և նավակների վրա, որոնք, ենթադրաբար, փորձում են ականապատում իրականացնել։