«Վոլֆսբուրգն» առաջին անգամ դուրս է մնացել Բունդեսլիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի Բունդեսլիգայի ուղեգրի համար անցումային փուլի պատասխան խաղում «Վոլֆսբուրգը» մրցակցի խաղադաշտում 1։2 հաշվով պարտվել է «Պադերբորնին» ու դուրս մնացել ուժեղագույնների լիգայից։ Դաշտի տերերը հաղթական գոլը խփել են ավելացված ժամանակում՝ 100-րդ րոպեին։ 14-րդ րոպեից «Վոլֆսբուրգը» հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստով։

Առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի։

«Պադերբորնը» Բունդեսլիգայում խաղացել է 2014/15 և 2019/20 մրցաշրջաններում։ Երկու դեպքում էլ թիմը չէր կարողացել պահպանել տեղն ուժեղագույնների խմբում։

«Վոլֆսբուրգը» Բունդեսլիգայից դուրս է մնում պատմության մեջ առաջին անգամ։ Թիմը Գերմանիայի առաջնությունում խաղում էր 1997 թվականից։

Leave a comment