ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
ՔՊ-ն տեսնում է, որ իր ռեյտինգը ընկնում է, Փաշինյանը խուճապի մեջ զանգել է Ամերիկա, խնդրել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գա իրեն օգնության։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Մակրոնի պաչպչվելը հերիք չէր, Վենսի գալը չաշխատեց, հիմա էլ Ռուբիոյին են բերում, որ ասեն՝ կարևոր մարդիկ ենք, Ամերիկան մեր կողքին է։ Ռուբիոյի գալը հաշվարկված բեմադրություն է՝ գրկվել, համբուրվել, սրտիկներ միամիտ մարդկանց համար, այս մարդիկ միայն PR անել գիտեն։ Միշտ կողմ եմ, որ լավ հարաբերություններ լինեն ԱՄՆ-ի հետ, բայց դա պետք է լինի հայ ժողովրդի հետ։ Ռուբիոյի գալու մյուս նպատակը Իրանի մեկուսացման հարցերը քննարկելն է, նրանց հետ պատերազմը չի դադարում, Իսրայելը կանգ չի առնում, քննարկվելու են Սյունիքի ճանապարհի կառուցման հարցերը», – մեկնաբանեց Խաչիկյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։