Կգա, կիմանաք․ Միրզոյանը` Ռուբիոյի այցի նպատակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

25.05.2026 | 20:44

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ հրաժարվեց մանրամասներ հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցի մասին։

«Կգա, կիմանաք»,-Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց նախարարը։ Նա անպատասխան թողեց ընդդիմադիրների այն դիտարկումների վերաբերյալ հարցը, թե այս այցը նախընտրական աջակցություն է։

Հիշեցնենք ՀՀ ԱԳՆ-ն այսօր տեղեկացրեց ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին` նշելով, որ ստորագրվելու են փաստաթղթեր՝ չմանրամասնելով ոլորտները։

Leave a comment