ՌԴ ներկայացուցիչները փորձում են հասկացնել բոլորիս, թե ինչ կլինի, եթե ՀՀ-ն որոշի անդամակցել ԵՄ-ին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Վերջին օրերին Ռուսաստանից անընդհատ սպառնալիքներ են հնչում։ Ավելի ճիշտ՝ կիսասպառնալիքներ։ ՌԴ ներկայացուցիչները փորձում են հասկացնել մեզ բոլորիս, թե ինչ կլինի, եթե Հայաստանը որոշի անդամակցել ԵՄ-ին, առավել ևս՝ եթե դա իրականություն դառնա։

Շատ փորձագետներ համոզված են, որ Ռուսաստանի այդ սպառնալիքները մեկ նպատակ ունեն՝ ամեն ինչ անել, որպեսզի հունիսի 7-ին մեր ժողովուրդը նորից չքվեարկի երկիրը աղետի տանող իշխանության օգտին։ Չգիտեմ։ Եթե իսկապես դա է նպատակը, ապա իմ կարծիքով Մոսկվայի հաշվարկը սխալ է. այդկերպ նրանք միայն կոնսոլիդացնում են մեր հանրության հակառուսական տրամադրություններ ունեցող հատվածին Նիկոլի իշխանության շուրջ։

Իսկ հակառուսական էլեկտորատը Հայաստանում մեծ է։ Շատ մեծ։ Ու ոչ անհիմն մեծ։ Կարծում եմ՝ Ռուսաստանում էլ դա լավ գիտեն։ Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ է անում Մոսկվան և ինչու՞ է դա անում։

Օգնու՞մ է Նիկոլին՝ չեմ կարծում։ Կրկին սխա՞լ է գործում՝ հնարավոր է։ Բայց ուրիշ տարբերակներ էլ կան, որոնց մասին մեկ ժամ անց կխոսեմ «Վերլուծական Live»-ի ընթացքում։

Իսկ հաղորդման երկրորդ հատվածում Կարեն Կարապետյանի հետ կքննարկենք Հայաստանի նախընտրական իրողությունները։

Հղումը կտեղադրեմ քիչ ավելի ուշ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment