https://arm.sputniknews.ru/20260525/erevanum-pek-ashkhatakicner-en-dzerbakalvel-nranq-kasharq-en-uzel-hjuranvoci-tirvojic-102594735.html
Երևանում ՊԵԿ աշխատակիցներ են ձերբակալվել. նրանք կաշառք են ուզել հյուրանոցի տիրոջից
Երևանում ՊԵԿ աշխատակիցներ են ձերբակալվել. նրանք կաշառք են ուզել հյուրանոցի տիրոջից
Sputnik Արմենիա
Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T20:34+0400
2026-05-25T20:34+0400
2026-05-25T20:34+0400
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69283556_0:74:1601:974_1920x0_80_0_0_c05b34a06ca252fe6e698b120894d206.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ՊԵԿ աշխատակիցների է ձերբակալել՝ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության՝ մայիսի 8-ին՝ ժամը 9․30-ին, Մարաշի բաժին հաղորդում է ներկայացրել 45-ամյա տղամարդ՝ հայտնելով, որ նախորդ օրը՝ մայիսի 7-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երվանդ Քոչարի փողոցում գտնվող իր հյուրանոց են այցելել երկու անձ, ներկայացել հարկային տեսուչներ և առաջարկել հայտնաբերված խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց վճարել 250 հազար դրամ՝ 550 հազար դրամի փոխարեն։45-ամյա տղամարդը նշել է, որ չունի այդքան գումար, կարող է վճարել 100 հազար դրամ և պայմանավորվել է հաջորդ օրը փոխանցել գումարը։ Երբ հարկային տեսուչ ներկայացած անձինք եկել են հյուրանոց, տղամարդն ահազանգել է ոստիկանություն։Հյուրանոց ժամանած ոստիկանները ձերբակալել են Երևանի բնակիչներ 32-ամյա և 34-ամյա տղամարդկանց։ Պարզվել է, որ երիտասարդները Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ են։Տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69283556_0:0:1419:1064_1920x0_80_0_0_4ad320021ccc5ee2f6bb5eab0b527ff0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն
Բաժանորդագրվել
Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ՊԵԿ աշխատակիցների է ձերբակալել՝ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով։ Այս մասին հայտնում է
ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ մայիսի 8-ին՝ ժամը 9․30-ին, Մարաշի բաժին հաղորդում է ներկայացրել 45-ամյա տղամարդ՝ հայտնելով, որ նախորդ օրը՝ մայիսի 7-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երվանդ Քոչարի փողոցում գտնվող իր հյուրանոց են այցելել երկու անձ, ներկայացել հարկային տեսուչներ և առաջարկել հայտնաբերված խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց վճարել 250 հազար դրամ՝ 550 հազար դրամի փոխարեն։
45-ամյա տղամարդը նշել է, որ չունի այդքան գումար, կարող է վճարել 100 հազար դրամ և պայմանավորվել է հաջորդ օրը փոխանցել գումարը։ Երբ հարկային տեսուչ ներկայացած անձինք եկել են հյուրանոց, տղամարդն ահազանգել է ոստիկանություն։
Հյուրանոց ժամանած ոստիկանները ձերբակալել են Երևանի բնակիչներ 32-ամյա և 34-ամյա տղամարդկանց։ Պարզվել է, որ երիտասարդները Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ են։
Տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։