ՀՀ–ում արտահանման ծավալները նվազել են. հունվար–ապրիլ ժամանակահատվածի վիճակագրություն

Բաժանորդագրվել

2026 թվականի չորս ամիսների ընթացքում կրկին առաջատար է եղել շինարարության ոլորտը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. 2026 թ. հունվար–ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 6.9% (2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)։ Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Ըստ կոմիտեի տվյալների՝ նշված ժամանակահատվածում տնտեսության մեջ կրկին գերիշխել է շինարարության ոլորտը` գրանցելով 22.9% աճ և կազմելով 144 մլրդ 649.1 մլն դրամ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13% –ով (1 տրլ 002 մլրդ 805.1 մլն դրամ)։

Այս ոլորտներին հաջորդում է ծառայությունների ծավալը` 7.6% աճով (1 տրլ 342 մլրդ 322.4 մլն դրամ)։

2026 թ. հունվար–ապրիլին (2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 3%–ով (2 տրլ 384.1 մլրդ դրամ), որից արտահանման մասով ունեցել ենք 3.3% անկում (878.2 մլրդ դրամ), իսկ ներմուծման մասով` 2.5%–ով աճ (1 տրլ 505.9 մլրդ դրամ) աճ։

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–ապրիլին եղել է 377.28 դրամ:

Leave a comment