Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը կփակվի՞. ԿԳՄՍՆ–ից պարզաբանում են

https://arm.sputniknews.ru/20260525/gurgen-margarjani-anvan-dprvocy-kpakvi-kgmsnic-parzabanum-en-102579021.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102583309_0:0:1440:1080_1920x0_80_0_0_c195b9878fc8d33db9743cee54c3f2a1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դպրոց, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), գուրգեն մարգարյան

դպրոց, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), գուրգեն մարգարյան

Բաժանորդագրվել

Լուրեր են շրջանառվում, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցը 2027 թվականից պատրաստվում են փակել։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պնդում է` սեպտեմբերից ՀՀ–ում որևէ դպրոց չի փակվելու։ Այս մասին ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին Sputnik Արմենիային` անդրադառնալով ադրբեջանական ոճիրի զոհ դարձած Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը փակելու շուրջ խոսակցություններին։

Նշենք` լուրեր են շրջանառվում, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղում 2014 թվականից կառուցված Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցը 2027 թվականից պատրաստվում են փակել։ Արտամետցիները պնդում են, որ գյուղն այդ դպրոցով է ապրում, դրա փակվելու դեպքում էլ բնակիչները կլքեն բնակավայրը։ Դպրոցը կահավորված և բարվոք գույքով մի քանի դահլիճ ունի, լաբորատորիաներ, ինչպես նաև նախակրթարան։ Ըստ լուրերի` դպրոցի փակվելու դեպքում երեխաներին կտեղափոխեն հարևան Վանանդ գյուղ։

«Ներկայում դպրոցների միավորման վերաբերյալ կառավարության որոշման որևէ նախագիծ չի շրջանառվում, և սեպտեմբերից որևէ դպրոց փակելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Միաժամանակ հայտնում ենք, որ մեր երեխաների համար կառացվում են նոր դպրոցներ ու կրթահամալիրներ»,– ասացին նախարարությունից։

Factor TV-ի հետ զրույցում Արտամետի վարչական ղեկավար Գոռ Ղազարյանը հայտնել էր, որ դպրոցը շարունակելու է գործել։ Նա նշել է, որ համայնքում ԿԳՄՍ նախարարության կողմից միավորման ենթակա դպրոցների հրապարակված ցանկն են տեսել, որտեղ ներառված է եղել նաև Արտամետի ավագ դպրոցը։

«Դա տեսնելուց հետո դիմել ենք տարբեր կառույցների, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմ։ Գրությունը Արմավիրի մարզպետարան է հասցեագրվել, մոտ մեկ ամիս առաջ հստակ պատասխան ենք ստացել, որ գյուղի դպրոցը չի փակվելու։ Գյուղը փոքր է, 35 աշակերտ ունի, որից 2-ը նախակրթարան են հաճախում։ Այն ուզում էին Վանանդ գյուղի դպրոցի հետ միավորել, այնտեղ նոր դպրոց է կառուցվում, արտամետցի երեխաները պետք է այնտեղ գնային։ Բնակիչների կողմից ուղարկված նամակին ի պատասխան մեզ մոտ մեկ ամիս առաջ վստահեցրել են, որ միավորում տեղի չի ունենալու»,-նշել է Ղազարյանը։

Հիշեցնենք, որ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը 2004 թվականին Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում մասնակցում էր ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Հենց այդ ժամանակ` քնած վիճակում Գուրգեն Մարգարյանին կացնով սպանել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը։ Վերջինը կացնով 16 հարված էր հասցրել հայ սպայի դեմքին` դրանով իսկ գրեթե գլխատելով նրան։

Leave a comment