ՀՀ–ում վարկերի և ավանդների մասով դոլարիզացիան պատմական ցածր ցուցանիշի վրա է. ԿԲ պաշտոնյա

Բաժանորդագրվել

Ազգային ժողովի կողմից ավելի վաղ ընդունվել է մի նախագիծ, ըստ որի` ՀՀ–ում բոլոր վարկերը պետք է լինեն բացառապես դրամով արտահայտված։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 25 – Sputnik. ՀՀ–ում թե վարկերի, թե ավանդների մասով դոլարիզացիայի ցուցանիշն այսօր պատմական ամենեցածր մակարդակի վրա է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության վարչության պետ Աշոտ Սարգսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Վերջին տարիներին նվազումը նկատելի է հստակ։ Եթե ներառենք ոչ ռեզիդենտների ավանդները, ապա դոլարիզացիան կազմում է ավելի քան 40 տոկոս, իսկ եթե միայն դիտարկենք ռեզիդենտներին, ապա դոլարիզացիան 35 տոկոսի շրջանակում է»,– ընդգծեց ԿԲ պաշտոնյան։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին հիշեցրեց, որ Ազգային ժողովի կողմից ընդունվեց մի նախագիծ, ըստ որի՝ ՀՀ–ում բոլոր վարկերը պետք է լինեն բացառապես դրամով արտահայտված։ Միակ բացառությունը, ըստ նրա, կազմում են հիփոթեքային այն վարկերը, որոնք ավելի վաղ են կնքվել։ ԿԲ նախագահի խոսքով` այս վարկերի ծավալը քիչ է, սակայն նրանք կշարունակեն սպասարկվել ԱՄՆ դոլարով։

Leave a comment