Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու գործով «դատավճիռը»

Այս պահին Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինծու գործով դատավճիռը։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այս կեղծ դատական ​​նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Ագաևի նախագահությամբ: Նշվում է, թե յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ, ինչպես նաև պաշտպաններ:

Հիշեցնենք՝ Բաքվի կողմից կազմակերպված շինծու դատավարությունը սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։

Դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։

–00—ՅՄ

Leave a comment