Անտոնիո Կոնտեն հայտարարել է «Նապոլիից» հեռանալու մասին

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ուդինեզեի» նկատմամբ հաղթանակից (1:0) հետո հետխաղային ասուլիսում հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Կոնտեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թ․ ամառ, սակայն 56-ամյա մարզիչը որոշել է հեռանալ ակումբից։

Իտալացի մասնագետը 2024 թ․ ամռանն է գլխավորել «Նապոլին», որն անցած տարի նվաճել էր Իտալիայի չեմպիոնի տիտղոսը ու դարձել երկրի սուպերգավաթակիր։

Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Նապոլին» 76 միավորով գրավել էր երկրորդ տեղը։

Leave a comment